Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հումորով կործանվողի պիտակը կրկին դակվում է հանրության ճակատին

Հումորով կործանվողի պիտակը կրկին դակվում է  հանրության ճակատին
26.11.2024 | 15:36

Ընդդիմադիր քաղդաշտը ամբողջությամբ մտել է կոմեդիայի և սատիրայի ժանրի և շոուբիզնեսային փիարի մեջ:

Սա, գուցե, ընկալելի լիներ, եթե մենք ապրեինք սովորական խնդիրների ներքո: Բայց վերջին 4 տարիներին մեր խնդիրներն արտակարգ են, շարքից դուրս են, գոյաբանական են, իսկ դրանց բարձրաձայնումն ու լուծումները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը, կա՛մ չափազանց ուշացած են, կա՛մ՝ չափազանց մակերեսային, կա՛մ՝ չափազանց անձնականցված և սատիրացված:

Սա արվում է լայն լսարան ունեցող ընդդիմադիր մեդիա-հարթակներում, սա արվում է նաև խորհրդարանում, բայց, ինչպես պատգամավորների՝ սովորականի պես արձակուրդ գնալու փաստն է անտեսվում, փոխարենը անտարբերի պիտակը դակվում է ժողովրդի ճակատին, այնպես էլ այս մեդիաների և դրանք վարող դեմքերի անլրջությունն է անտեսվում, և հումորով կործանվողի պիտակը կրկին դակվում է լայն հանրության ճակատին:

Լրջացեք, ընկերներ, ամենը վաղուց պարզ է, բայց վաղուց պարզ չէ, թե ինչու հողի վրա ոչինչ չի արվում այս հակապետական և թշնամապաշտական իշխանության դեմ:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2672

Մեկնաբանություններ